Երեք հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյան: Մեր բռնցքամարտիկը 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկեց գերմանացի մրցակցին: