«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստը հրաժարվել հանդես գալ Հայաստանի հավաքականում:
«Հայաստանի հավաքականը պարբերաբար դիմում է Նաիրին, որպեսզի նա խաղա իրենց հավաքականում։ Վերջին անգամ դիմել են մի քանի շաբաթ առաջ։ Սակայն Տիկնիզյանի որոշման մեջ դեռ ոչինչ չի փոխվել, նա մտադիր է խաղալ Ռուսաստանի հավաքականում», – «Чемпионат» – իհետ զրույցում ասել է Կլյուևը։
Կայքը նշում է, որ Տիկնիզյանը ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 16 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: