Հենրիխ Մխիթարյանն արդեն 3 տարի է, ինչ Պրեմիեր լիգայից դուրս է մնացել, բայց ոչ ոք չի կարող գերազանցել նրա ռեկորդը։
Ըստ Opta-ի՝ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում կիրակի օրերին ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստն է: Հենրիխն ունի 13 գոլ, որից 10-ը խփել է կիրակի օրերին։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է 771 խաղացող։ Երկրորդ տեղում «Լեսթերի» ֆուտբոլիստ Ադեմոլա Լուկմանն է՝ 6 գոլով։
Հիշեցնենք, որ Անգլիայում Մխիթարյանը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Արսենալում»: