Շախմատիստ Կարեն Գրիգորյանը Իսպանիայում «Տոռեվիեխա» միջազգային բաց մրցաշարում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ շախմատիստը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիսագայի հետ կիսեց 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը։ Առաջին տեղը 8 միավորով զբաղեցրել է ֆրանսիացի գրոսմայստեր Ժյուլ Մուսարը։
Մրցաշարին մասնակցած մյուս հայ շախմատիստներ Կարեն Մովսիսյանն ու Դավիթ Դավթյանը 7-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 9-րդ և 15-րդ տեղերը։