Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր է անցկացրել․ 5 շատ վստահ հաղթանակ, որից 3-ը՝ նոկաուտով: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Եզրափակիչում նա հաղթել է բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային Արես Հակոբյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: