Հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանը կրկնեց իր նախորդ տարվա հաջողությունը՝ դառնալով Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։
Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ մինչև 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը բիաթլոնում հավաքել է 370 կգ (170 + 200) և նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն է։ Ավելի վաղ՝ մայիսի 2-ին, ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Գառնիկ Չոլակյանը (մինչև 55 կգ)՝ երկամարտում հավաքելով 240 կգ։ Իսկ վեդիցի Գոռ Սահակյանը (մինչեւ 67 կգ) երկամարտի 302 կգ ընդհանուր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։