Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Պաղեստինի ներկայացուցիչ Համադա Մոհամեդը (361 կգ):
Այսպիսով, ծանրամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականն աշխարհի առաջնությունում 5 մեդալ է նվաճել՝ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե: Ավելի վաղ Հայաստանի թիմից ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիր էին դարձել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը (67կգ)»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...