Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում։
Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը շատ վստահ առավելության հասավ ուկրաինացի Մարիա Սաիդայաի նկատմամաբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։