70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր մարզուհին այս անգամ մրցեց Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթեց մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին: