2021 թվականից Միացյալ Նահանգները ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունիսյան համաշխարհային կայծակնային վարկանիշային աղյուսակում առաջին տեղը կկիսի ճապոնական ծագումով մեկ այլ ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ։ Այս մասին ասվում է Chess.com-ի գրառման մեջ։
Նակամուրան այս պահին ունի 2850 միավոր և գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Արոնյանը նրանից հետ չի մնում, նա ունի 2849,6 միավոր։ Միաժամանակ, վերջին շրջանում Արոնյանն իր վարկանիշին ավելացրել է 76,6 միավոր։ Երրորդ տեղում է իտալական ծագումով ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան՝ 2846,8 միավորով։ Կարուանան, ավելացնելով ռեկորդային միավորներ՝ 102,8, կարողացավ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին մղել չորրորդ հորիզոնական։