Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Հովհաննես Բաչկովը Հայաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը տպավորիչ հաղթանակ է տոնել։
Հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի մարզիկ Ժոզեֆ Թաերսնին։
Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանում։ Առաջնությանը մասնակցում են 39 երկրի շուրջ 250 բռնցքամարտիկ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար է։