Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ չեխ Պետր Նովակի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Ցերեկային մրցումներում ռինգ դուրս կգան նաև աշխարհի փոխչեմպիոն +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։
Երկու հայ բռնցքամարտիկներ չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) քառորդ եզրափակիչում պարտվեց վրացի բռնցքամարտիկ Սահիլ Ալակվերդովինին, իսկ Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) պարտվեց իսպանացի Մարտին Մոլինա Սալվադորին։
Հիշեցնենք, որ Հայաստանից ինը բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։