Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է թուրք Բետուհան Սիտֆիի հետ և փայլուն հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հաղթական մենամարտից և բրոնզե մեդալն ապահովելուց հետո Բազեյանն ասել է՝ տրամադրվել էր միայն հաղթանակի. «Փառք Աստծո, ստացվեց հաղթել: Լավ էի պատրաստվել այս մենամարտին ու տրամադրվել էի միայն հաղթանակի»:
«Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ովքեր, սակայն, ցավալի պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից»,-հայտնում են նախարարությունից