Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունում մեկնարկեցինք կիսաեզրափակիչի մենամարտերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկներից Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) իր երրորդ մենամարտն անցկացրեց: Ռաֆայել Հովհաննիսյանը առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաս Նիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսհանը հաղթեց Նիձվիցկուն 5:0 հաշվով և ապահովեց իր տեղը եզրափակիչում։
Ժամը 18։00-ից սկսած ԵԱ-ում իրենց մենամարտերը կանցկացնեն Հայաստանից 3 բռնցքամարտիկ։ Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը կլինի բուլղարացի Խավիեր Դիաս Իբանեսը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշայի Հովհաննես Բաչկովը կմրցի Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ։ Նարեկ Մանասյանի երրորդ մրցակիցը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կլինի իսպանացի Էնմանուել Պլա Ռեյեսը։