Ամեն ինչ գերազանց էր: Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին: ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղթանակից հետո ասել է Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Հովհաննիսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:
Նշվում է, որ այսօր երեկոյան Հայաստանը ևս 3 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ի կիսաեզրափակչում: Արթուր Բազեյանը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի բուլղարացի Խավիեր Իբանեզ Դիասի, Հովհաննես Բաչկովը՝ հունգարացի Ռիչարդ Կովացսի, իսկ Նարեկ Մանասյանը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ:
Հիշեցնենք, որ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժեվսկու հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացահայտ առավելություն՝ տպավորիչ հաղթանակի հասել: Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ վաղը՝ մայիսի 30-ին, կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի հետ: