Երևանում ընթացող բռնցքամարտի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը։
Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը երկրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Կիսաեզրափակչում Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը Բուլղարիայից Խավիեր Դիաս Իբանեսն էր։ Հայ բռնցքամարտիկը առավելության հասավ Իբանեսի նկատմամբ 3:2 հաշվով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նույնպես անցավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության եզրափակիչ։
Բաչկովը (63,5 կգ) երրորդ մենամարտում մրցեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ և հաղթեց 5:0 հաշվով։
Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ:
Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ: