Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը մասնակցեց Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին: Մրցումներն ուժեղ կազմ էր հավաքել: Ծավալվեց լարված պայքար, որի արդյունքում գրանցվեցին բարձր արդյունքներ: Այս մասին հայտնում է Ազգային օլիմպիական կոմիտեն։
Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց տվեց 16, 64 մ. և գրավեց առաջին տեղը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը:
Հայտավորված են 18 երկրների հավաքականներ: Մերոնք մրցավայր կուղեկցեն նետորդ, ցատկորդ և վազորդ 15մ մարզիկ–մարզուհիների: