Հայ բռնցքամարտիկը 57 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ և ցավալի պարտություն կրելով՝ հռչակվել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն և նվաճել արծաթե մեդալը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Այսօր Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ կունենա ԵԱ-ի եզրափակչում: Քիչ անց ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը, իսկ ավելի ուշ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը: