Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության 86 կգ քաշայինների եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն և նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
«Հովհաննիսյանն իսկական գլադիատորական մարտ վարեց: Շատ գոհ եմ նրանից: Արեց այն, ինչ կարող էր: Նա այս առաջնության բացահայտո՞ւմն էր. գուցե, թեև ինձ համար՝ ոչ: Նրա մրցակիցը բավականին փորձառու բռնցքամարտիկ էր, 4 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճեց Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց նաև Արթուր Բազեյանը (57 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: