Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:
Եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվել է վրացի մրցակցին և արժանացել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:
Հայաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել նաև Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը: