«Փյունիկի սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն, եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին»։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։
«2021թ. միանալով Փյունիկին, ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և Փյունիկի գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը: Շնորհակալ եմ Պարոն Սողոմոնյանին ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար: Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը ես չեմ զգացել: Միասին մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին: Սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք: Եվս 1 անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություն մաղթում Փյունիկին ապագայում: Լավագույն մաղթանքներով՝ Գևորգ Ղազարյան»,- գրել է հայազգի ֆուտբոլիստը։