Հայաստանցի երեք շախմատիստներ ընդգրկվել են FIDE-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում:
FIDE-ի հունիսյան վարկանիշի համաձայն՝ Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 40-րդ տեղը, Հայկ Մարտիրոսյանը՝ 87-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 90-րդ:
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ում, վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Վարկանիշի առաջատարներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Չինաստանից Լիրեն Դինգը և Ֆրանսիայից Ալիռեզա Ֆիրուզջան: