Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։
ՀՖՖ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը՝ (Ղազախստան)։