Հունիսի 8-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Շոտլանդիա-Իռլանդիա հանդիպումից հետո, Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզանից։ Նրանք ֆիզիկապես ուժեղ են։ Մեզ չի բավականացրել վստահությունը մեր ուժերի նկատմամբ։ Մենք պետք է հետևություններ անենք և պատրաստվենք հաջորդ խաղին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց մրցակցին 2:0 հաշվով: