Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է Շոտլանդիային և արդեն հաղթում է նվազագույն հաշվով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Մեր ընտրանուն խաղի արդեն 7-րդ րոպեին առաջ է մղել թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ մոտ տարածությունից եզրափակելով Տիգրան Բարսեղյանի՝ աջ եզրից կատարած հաշվենկատ փոխանցումը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առհասարակ շատ ակտիվ են սկսել խաղն ու մեկնարկային րոպեներից մեծ ճնշում են գործադրում շոտլանդացիների տուգանայինում։