Մեր առաջատար աթլետ, կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանն իր մասնակցությամբ միջազգային մրցաշարերում գրեթե միշտ մրցանակային տեղ է զբաղեցնում: Նա հաջողության է հասել նաև Մարսելում անցկացված «World Athletics Continental Tour» միջազգային խոշոր մրցաշարում:
Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական կայքից։
Հայաստանի միակ պատվիրակը եռացատկել է 16մ 39 սմ. և գրավել երրորդ պատվավոր տեղը: