Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը «Դինամո»:
«Երեկ Սպերցյանի հետ եմ շփվել, նա այդ մասին ոչինչ չի ասել։ Էդուարդը հիանալի խաղացող է, ցանկացած թիմի օգտակար կլինի»,- euro-football.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Բերեզովսկին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Դինամոյի» կիսապաշտպան Սեբաստիան Շիմանսկու հեռանալու դեպքում ակումբը կարող է ձեռք բերել «Կրասնոդարի» խաղացող Սպերցյանին: 22-ամյա Սպերցյանի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։