Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:
«Էդուարդի կարիերան սրընթաց զարգանում է, բոլոր մասնագետները նշում են, որ նա կդառնա ուժեղ ֆուտբոլիստ։ Երբ երեք-չորս օր առաջ շփվում էի նրա հետ, նա ինձ հայտնեց, որ նա Ֆրանսիայից տարբերակներ ունի, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայում։ Կարևոր է, որ նա մեկնի Եվրոպայի առաջնության»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել է 8 գոլի հեղինակ, աչքի է ընկել 4 արդյունավետ փոխանցումներով: Սպերցյանի և «Կրասնոդարի» միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։