Շարունակվում է Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի 19–րդ առաջնությունը: Մեր երկու լողորդներից այսօր հանդես եկավ Արթուր Բարսեղյանը: Նա ազատ ոճի որակավորման փուլում 99 մասնակիցների պայքարում 100 մետրը անցավ 50.43 վայրկյանում և գրավեց 50-րդ տեղը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից։
Կիսաեզրափակիչ փուլ մտան 1-16–րդ տեղեր գրավածները: Նրանց միջև կայանալիք պայքարը կորոշի եզրափակիչ մտնող ությակը:
Արթուրի երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23–ին: 50մ լողատարածությունում նա կմասնակցի նույն՝ ազատ ոճում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում:
Մինչ այդ, վաղը Բուդապեշտ կմեկնեն նաև մեր ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա Զաքարյանը: Նրանք ելույթ կունենան հունիսի 26–ին՝ 10մ. աշտարակացատկում