ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ):
Այս մասին «Հանրային» ռադիոյի փոխանցմամբ՝ հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: