ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
«Մեր տղաները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները), կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- գրում է ֆեդերացիան: