Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել՝ որպես Միլանի «Ինտերի» նոր խաղացող՝ ազատ տրանսֆերով։
Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հավելելով, որ Մխիթարյանի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիս։
Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ Մխիթարյանը «Ինտերում» կփոխարինի կիսապաշտպան Արտուրո Վիդալին։