Ռուսական «Սոչի» և «Կրասնոդար» ակումբները հետաքրքրվում են «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի ծառայություններով, հաղորդում է VNews-ը:
Ըստ աղբյուրի՝ Սոչիի ակումբն առավել ակտիվ է գործում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններում: Այս պահին 18-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս Երևանի ԲԿՄԱ – ում։
Սերոբյանը ազգային թիմում հանդես է գալիս այս տարվա մարտից։ Այդ ժամանակից ի վեր ֆուտբոլիստը ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի հավաքականի հետ, ինչպես նաև խաղադաշտ է դուրս եկել Շոտլանդիայի դեմ Ազգերի լիգայի խաղում: