Հունիսի 23-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի կենտրոնից։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։
1․ Բրազիլիա 1837
2․ Բելգիա 1821
3․ Արգենտինա 1770
4․ Ֆրանսիա 1764
5․ Անգլիա 1737
6․ Իսպանիա 1716
7․ Իտալիա 1713
8․ Նիդերլանդներ 1679
9․ Պորտուգալիա 1678
10․ Դանիա 1665
27. Ուկրաինա 1542
45. Շոտլանդիա 1462
47. Իռլանդիա 1442
92. Հայաստան 1242