Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) վարկածով Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է sports.ru-ն՝ հղում անելով միության մամուլի ծառայությանը։
Որոշումը կայացվել է ՌՖՄ-ի գործկոմի նիստում, որը տեղի է ունեցել այսօր։
2021/2022 մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյում» 34 հանդիպում է անցկացրել։ Նա 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։