2022 թվականի հունիսի 16-24-ը Ղազախստանի Աթիրաու քաղաքում տեղի ունեցավ միջազգային կարգի մրցավար Կոշկարբայ Տաբինբաևի 4-րդ պատանեկան հուշամրցաշարը, որին մասնակցեց նաև Արցախի Հանրապետության սամբոյի հավաքական թիմը՝ մարզիչ Ազատ Անդրյանի գլխավորությամբ:
«Մեր չորս մարզիկներից երեքը՝ Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր Բալայանն ու Ալեքս Բալայանը արժանացան բրոնզե մեդալների», – նշվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։