Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են ընթանալ SADA CUP միջազգային մրցաշարի հանդիպումները: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:
Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի երկրորդ խաղում մրցել է «Իրան»-ի հետ և կարողացավ 77։73 հաշվով հաղթանակ տանել։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Ավելի վաղ՝ մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին: Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 17:00-ին: