Ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանի բալերը սխալ են հաշվել Ultimate Fighting Championship (UFC) մրցաշարում լեհ Մատեուշ Գամրոտի դեմ մենամարտում։ Այս մասին կիրակի TACC-ի թղթակցին ասել է Ծառուկյանի մարզիչ Սերգեյ Թորոսյանը։
Ծառուկյանը Լաս Վեգասի UFC-ում միաձայն որոշմամբ պարտվել է Գամրոտին։
«Մեր բալերը գողացել են։Մարդը հաղթում է մենամարտում, իսկ հաղթանակը նրանից խլում են։ Արմանը ներկայացնում է Ռուսաստանն ու Հայաստանը, բայց հայտարարվում է, որ Կրասնոդարից է։ Խաղը նաև Ամերիկայում է, դրանից շատ բան է կախված»,- ասել է մարզիչը։