Մալթայում շարունակում են ընթանալ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումները:
Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից՝ Հայաստանը երկրորդ տուրում մրցեց Սան Մարինոյի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 76:64 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վաղը: