Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով միացել է Միլանի «Ինտերին»։ Այս մասին հայտնում է իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը։
33-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։ Մխիթարյանը 2019 թվականից հանդես է գալիս Հռոմի «Ռոմա»-ում։ Անցած մրցաշրջանում նա հռոմեացիների հետ հաղթել է Կոնֆերենցիաների Լիգայում:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի սուպերգավաթի հաղթող է, ինչպես նաև Ֆուտբոլի լիգայի գավաթի, Անգլիայի սուպերգավաթի և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի հաղթող։
Հաղորդվում է նաև, որ «Ինտերը» միացել է կամերունցի դարպասապահ Անդրե Օնանային, որը նախկինում հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»: