Մալթայում ավարտին մոտեցավ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը եզրափակչում 84:68 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դարձավ առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: