Դինամո մարզադահլիճում այսօր 13:00-ից սկսած մեկնարկել են Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Տեղեկացնում են նաև, որ հայտնի են առաջին չեմպիոնների անունները:
48 կգ քաշային մրցապայքարում հաղթող է ճանաչվել Արման Արզումանյանը, 46 կգ քաշային մրցապայքարում՝ Վաղարշակ Քեյանը, 50 կգ քաշայինում՝ Դավիթ Սաֆարյանը: