«Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին այսօր 13:00-ից մեկնարկած Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: 80 և ավելի կգ քաշային մրցապայքարում չեմպիոն դարձավ Սարգիս Անդրեասյանը:
80 կգ քաշային մրցապայքարում հաղթեց Դավիթ Սիմոնյանը, 75 կգ քաշայինում՝ Ալբերտ Հարությունյանը, 70-ում՝ Երանոս Օհանյանը, 66 կգ-ում՝ Արգիշտի Հակոբյանը, 63-ում՝ Մարատ Միքայելյանը, 60-ում՝ Ռաֆայել Ներսեսյանը, 57-ում՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, 54-ում՝ Արթուր Ավետիքյանը, 52-ում՝ Էրիկ Առստամյանը: Կանանց մրցապայքարում, 63 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Լիլիթ Ասատրյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 48 կգ քաշային մրցապայքարում հաղթող է ճանաչվել Արման Արզումանյանը, 46 կգ քաշային մրցապայքարում՝ Վաղարշակ Քեյանը, 50 կգ քաշայինում՝ Դավիթ Սաֆարյանը: