Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց իր նոր թիմի՝ Միլանի «Ինտերի» կազմում։ Այս մասին ասվում է ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ նախօրեին հյուրընկալվելիս շվեյցարական «Լուգանոյի» հետ ընկերական խաղում միլանցիները հաղթել էին 1։4 հաշվով։ Մխիթարյանն ամբողջ առաջին խաղակեսն անցկացրել է խաղադաշտում։ Հյուրերի կազմում երկուական գոլի հեղինակ են դարձել Դանիլո Դ’Ամբրոզիոն, Լաուտարո Մարտինեսը և Խոակին Կորեան։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Ալեսանդրոն։
Հուլիսի 16-ին «Ինտերը» սեփական հարկի տակ ընկերական խաղում կխաղա ֆրանսիական «Մոնակոյի» հետ։