Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ: