Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը (մինչև 70 կգ) Վարշավայում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող է դարձել:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Անդրեասյանը 3:2 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ալեք Պանտալեոյի նկատմամբ: