«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է խզել պայմանագիրը։ Այս մասին հատնում է championat.com-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ նա մտադիր է գտնել մի թիմ, որը նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Միևնույն ժամանակ նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ բաց թողնել ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում խփել է 24 գոլ և կատարել է երեք արդյունավետ փոխանցում: