Երեք հայ գրոսմայստերներ մտել են աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկը։
Համաձայն FIDE-ի ներկայացրած օգոստոսյան վարկանիշի՝ հայ շախմատի ներկայիս առաջատար Գաբրիել Սարգսյանը 2698 միավորով 40-րդն է, Հայկ Մարտիրոսյանը 2666 միավորով 82-րդ տեղում է, Շանթ Սարգսյանը 2661 վարկանիշով 90-րդ տեղում է։
Հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս ներկայացնում է ԱՄՆ-ը, 2775 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ի հայազգի մեկ այլ ներկայացուցիչ Սամուել Սևյանը 2684 միավորով համաշխարհային դասակարգման 54-րդ հորիզոնականում է։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2864 միավորով, որին հաջորդում են չինացի Լիրեն Դինքը (2808) և ռուս Յան Նեպոմնյաչչին (2792):