Հնդկաստանում շարունակվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։ Թիմերն այսօր հանգստանում են։
Վաղը Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Կանանց հավաքականի մրցակիցն Իսրայելի ընտրանին է։
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6 տուրում տոնել է 6 հաղթանակ և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կանանց ընտրանին կիսում է 4-11-րդ տեղերը։