«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Անգլիայի առաջնության 2022/23 մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ անցկացված մարզմանը։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են «կարմիր սատանաների» Twitter-յան էջում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ 37-ամյա պորտուգալացին ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալ մինչև օգոստոսի 7-ը, քանի որ թիմը չի մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Նշվում էր, որ Ռոնալդուն դժգոհ է, որ ակումբը հանդես չի գա մրցաշարում։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու իր ցանկության մասին լուրերը կեղծ է անվանել։